ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Եթե մարդիկ չեն ցանկանում դուրս գալ տգիտության խավարից, ապա մոմն ու ճրագը չեն լուսավորելու նրանց խավար միտքը

Եթե մարդիկ չեն ցանկանում դուրս գալ տգիտության խավարից, ապա մոմն ու ճրագը չեն լուսավորելու նրանց խավար միտքը
05.05.2025 | 22:00

Ճրագի իմաստն ու խորհուրդը գիտեն միայն Եկեղեցու զավակները, ովքեր իսկապես գիտեն, որ Աստված երբեք չի առանձնացվում Եկեղեցուց, քանզի այդպես Տիրոջ Մարմինը կմասնատվի և անգլուխ կլինի, ինչպես որ գրված է.

«Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է» (Եփս., 5:23):

Ինչպե՞ս են արդարանալու նրանք, ովքեր մտածում են, թե Եկեղեցուց դուրս փրկություն կա կամ` Հարության Տոն կա։ Ոչ ոք չի արգելում ձեզ դառնալ Եկեղեցու ճշմարիտ զավակ, բայց դուք ինքներդ եք մերժում ձեր փրկության միակ ճանապարհը։

Առանց Սուրբ Պատարագի փրկություն չկա և չեք կարող փրկվել առանց Եկեղեցու խորհուրդների։

Դատապարտության ճանապարհով են քայլում բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, թե Եկեղեցուց առանձին Աստված են պաշտում կամ կարող են ճիշտ հավատ ունենալ։

Ավելի վատ վիճակում են նրանք, ովքեր Եկեղեցու ամեն ինչը զուտ ազգային են համարում կամ մտածում են, որ Հայ Եկեղեցին զուտ ազգային Եկեղեցի է։ Բավական է ամեն բան ծռեք ու ձեր ծուռ պատկերացումներով ներկայացնեք։ Եկեղեցին իր վրա է վերցրել ազգապահպանության խաչը, բայց չի կարող լինել զուտ ազգային, որովհետև այդպես չի լինի` Ընդհանրական և Առաքելական, այլ կդառնա` ինքնակոչ։

Ավելացնենք, որ սա խիստ խոսք չէ, այլ` ճշմարտություն։ Ասված խոսքը սիրով է ասված, իհարկե՝ հասկացողի համար։

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 6614

Մեկնաբանություններ